ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Փաշինյանի նախատիպն իր թշվառ կյանքն ավարտում է 1998-ին

Փաշինյանի նախատիպն իր թշվառ կյանքն ավարտում է 1998-ին
29.03.2024 | 15:12

Բորիս Կևորկովն է, 1975-1988 թթ. ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար: Իր խղճուկ կյանքի ողջ ընթացքում ջանքեր է գործադրել Արցախն Ադրբեջանի կազմում պահպանելու, արցախցուն թուրքի վասալ դարձնելու գործում:

Ամեն կերպ փորձել է խանգարել Արցախի ազատագրական պայքարին:

Ի վերջո, 1988 թ. փախչում է Բաքու, ապա Մոսկվա, կրկին Բաքու, մեկ տարի անցկացնում է Բաքվի բանտերում, ի վերջո, Հեյդար Ալիևը նրան տեղափոխում է Մոսկվա, իր հակահայկական ծառայությունների համար բնակարան նվիրում:

Փաշինյանի նախատիպն իր թշվառ կյանքն ավարտում է 1998-ին։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, վստահ եմ Արցախը կրկին ազատագրվելու է, թշվառների մի մասը գուցե ճողոպրի, բայց հաստատ կսատկի անփառունակ, նվաստ

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2551

Մեկնաբանություններ